December 3, 2023

Ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում, իրավիճակն արդեն կրիտիկական է. Հռոմի պապը՝ ԼՂ էսկալացիայի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին կոչ արել վերսկսել երկխոսությունը։

«Ես ծայրահեղ մտահոգիչ լուրեր եմ ստանում Լեռնային Ղարաբաղից, որտեղ հումանիտար իրավիճակն արդեն կրիտիկական էր և այժմ վատանում է: Ես կոչ եմ անում բոլորին և միջազգային հանրությանը վայր դնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ լուծում ստանալու համար»,- ավանդական ընդհանուր լսարանի ավարտին ասել է պոտիֆիկը:
Verified by MonsterInsights