September 26, 2023

Հաթերքը տարհանում են. Ադրբեջանը պայթեցրել է ռուս խաղաղապահների կայանը

Այս րոպեներին Հաթերքի բնակչությունը տարհանվում է:

Հաթերքցիներից մեկը նշել է, որ ռուս խաղաղապահների կայանը ադրբեջանական ԶՈՒ կողմից պայթեցվել է, և որոշում է կայացվել արագ մարդկանց տարհանել.

«Ժողովրդին պահող չկա, ահավոր վիճակ է: Ասում են, որ ռուս խաղաղապահների մեջ էլ զոհեր կան»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Արցախի ՊՆ հաղորդագրության՝ մարտերը  շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները,  տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights