Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և զուգահեռաբար Ֆրանսիային՝ կոչ անելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ։
«Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Հստակ դատապարտման և համապատասխան գործողությունների շտապ պահանջ կա»,- X-ի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ծայրահեղ անհանգստություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրումից հետո Լեռնային Ղարաբաղում զոհերի մասին տեղեկությունների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
«Գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ, ինչպես նաև զոհերի մասին տեղեկատվությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը, դեէսկալացիան և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարը»:
Նշվում է, որ Գուտերեշը «անհանգստացած է տեղում հումանիտար իրավիճակով» և կողմերին կոչ է անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կարիքավորներին մարդասիրական օգնության հասանելիությունը հեշտացնելու համար։
Բաց մի թողեք
ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
ԼՂ ճգնաժամի սրման դեպքում ԵՄ-ն կարող է վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և սահմանել առանձին պատժամիջոցներ. Reuters
Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին․ Միշել