September 24, 2023

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ գիշերը շարունակվել են. ԼՂ ՊՆ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են:

Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է սպառնալ եւ տարբեր ինտենսիվությամբ հաղորդագրություններ է տարածում.

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանում իրականացվող տեղական հակաահաբեկչական միջոցառումները հաջողությամբ շարունակվում են»,-նշված է ագրեսոր երկրի ՊՆ հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրների` Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է առնվազն 20 ադրբեջանցի զինվոր, որից 15-ի անունները հայտնի են, հայտնում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights