December 3, 2023

Մեդվեդևի օգնականը պարզաբանում է տիրոջ բառաչը, ինքն էլ շարունակել մլավել

Հայ ժողովրդի բոլոր դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ «նրանց համար, ովքեր չեն հասկացել» իր երեկվա գրառումը։

Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը եղել և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը։

«Ես խոսել եմ Դմիտրի Անատոլևիչի հետ։ Եթե ​​որեւէ մեկը չի հասկանում, ապա Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի՝ որպես պետություն, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Իսկ հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց արտերկրյա հովանավորների հետ միասին կուղարկվեն դժոխք»,- ասել է Օլեգ Օսիպովը։

Verified by MonsterInsights