February 22, 2024

Պայմանավորվածության մասին տարածված հայտարարությունը մի չափազանց վտանգավոր դրույթ է պարունակում. Բաբաջանյան

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին տարածված հայտարարությունը մի չափազանց վտանգավոր դրույթ է պարունակում, որը այդ տեքստում տեղ է գտել Ստեփանակերտի գործող իշխանության և Ռուսաստանի դավադիր համաձայնությամբ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։
«Կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման․․․ մասին։

Հայաստանը պաշտոնապես հավաստիացրել է, որ Արցախում Հայաստանի զինված ուժերի կազմավորում չկա, ինչին համառորեն ընդդիմանում էր Բաքուն և պարզվում է նաև Մոսկվան։

Սույն հայտարարության մեջ այս կետի առկայությունը Մոսկվայի թողտվությամբ և հրահրմամբ Բաքվին լեգիտիմ իրավունք է տալիս ոչ միայն մարսել նախօրեին սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան և անպատիժ մնալ, այլև շարունակել պատերազմն արդեն Հայաստանի դեմ։

Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Սամվել Շահրամանյան, այն ինչ դուք անում եք Հայաստանի դեմ, ոչ մեկիդ չի ներվելու»:

Verified by MonsterInsights