December 3, 2023

Ադրբեջանցիները չեն մտել Ստեփանակերտ. Դավիթ Բաբայան

«Ադրբեջանցիները չեն մտել Ստեփանակերտ, ես հիմա այստեղ եմ»:

Այս մասին, ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվության, թե ադրբեջանցիները մտել են Ստեփանակերտ, գրել է ԼՂ նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Այս մասին հայտնում է ԼՂ ՆԳՆ-ն՝ նշելով, որ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք մնալ ապաստարաններում:

Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Verified by MonsterInsights