December 3, 2023

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ։ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված  ուղերձում նա Միացյալ Նահագների անունից բարեմաղթանքներ է հղել Հայաստանի ժողովրդին։

Ուղերձը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանն ընտրեց ազատության ու ինքնիշխանության ճանապարհը, երբ 1991 թվականին հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատեսն ենք եղել ձեր հավատարմությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայությանը, տնտեսության զարգացմանն ու ամրապնդմանը՝ հանուն բոլոր հայերի։ Այս արժեքներն արտացոլում են նաև մեր արժեքները, և մենք հպարտ ենք համագործակցել Հայաստանի հետ։

Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում հանձնառու լինել՝ ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված կլինեն բոլորի իրավունքները»:

Պետքարտուղարը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատել երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ՝ հայ ժողովրդին մաղթելով բարգավաճ և խաղաղ տարի։

Verified by MonsterInsights