«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներից մեկը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրել է կոռուպցիայի համար, ինչին ի պատասխան՝ Օհանյանը նրան անվանել է սրիկա։
«Լայնածավալ կոռուպցիա է եղել ձեր ժամանակ, իմ մայրն անձամբ ձեզ 1994 թվականին փող է տվել, որ ես բանակից ազատվեմ։ Ես դրա մասին իմացել եմ 4 տարի հետո»,- ասել է ծնողը։
Օհանյանը, արձագանքելով, պատասխանել է. «Սուտ ես ասում, ինձ փո՞ղ է տվել, սուտ ես ասում, դու սրիկա ես, կներես։ Ով փողը վերցրել է, ինքը սրիկա է, չի լինի մի անձնավորություն, որ գա ասի՝ ինձ փող է տվել։ Դատի տուր ինձ»։
Այնուհետև զոհված զինծառայողի հայրը, որը ներկայացել է Բագրատ անունով, պատմել է եղելությունը. «Պատերազմին՝ 1994 թվականի մարտի 3-ին, ինձ բերում են Երևան, Կապանի զորամասում ծառայելուց տարել էին Հորադիզ պատերազմի, հետո պատերազմից ինձ բերում են Երևան, ես զարմանում եմ, տղերքն էլ ինձ թարս են նայում։ Մայրս պատմեց, որ ձեզ փող է տվել։ Ով փող է վերցրել, նա է սրիկան, դուք սրիկա եք»։
Օհանյանը, պատասխանելով զոհված զինծառայողի հորը, նկատել է, որ բոլորն էլ սխալներ ունեցել են և գիտակցում են, բայց, ըստ նրա, իր սխալները այնպիսին չեն եղել, որ դրանք ծայրահեղ լինեն։
Ծնողների հարցին՝ ի՞նչ պաշտոն է այդ ժամանակ՝ 1994 թվականին, զբաղեցրել Օհանյանը, վերջինս նշել է, որ եղել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի շտաբի պետը։
Ծնողները արձագանքել են՝ ասելով․ «էլի փողոտ գործ ա»։
Օհանյանը վրդովվել է և մատը թափահարելով՝ պատասխանել․ «Արա, եթե ես փողով մի զինվոր ազատած լինեմ, ես աշխարհի ամենավերջին մարդն եմ»։
Այնուհետև Օհանյանը հայտարարել է, որ ներողություն է խնդրում զոհված զինծառայողի հորը սրիկա անվանելու համար, քանի որ, ըստ նրա, դա արել է հերյուրանքի համար։
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 3-ի աստղագուշակ․ Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա
Նոր պատմություն․ Կյանքի ընկեր փնտրողների համար` Կյանքի ընկեր ՀԿ-ի հետ
2024-ի կանխատեսումներ. ինչպե՞ս հաշվարկել ձեր հաջողակ թիվը և դրա նշանակությունը