December 3, 2023

Եվլախի բանակցություններից հետո Ադրբեջանը Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը. Ամիրբեկով

Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, պայմանագրի նախագիծն արդեն տեղափոխվել է Երևան:

Sky News Arabia-ի եթերում այ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ըստ նրա՝ 2 երկրների միջև խաղաղության պայմանագիրը կներառի հինգ կետ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մասնավորապես, երկու երկրները պարտավոր կլինեն չմիջամտել միմյանց գործերին, պարզաբանել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը։

«Մենք կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների ճգնաժամին և թշնամությանը»,- ասել է Ամիրբեկովը։

Verified by MonsterInsights