December 3, 2023

Եվլախում մեկնարկել է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը․ Տեսանյութ

Ադրբեջանական Եվլախ քաղաքում մեկնարկել է ԼՂ-ի և Ադրբեջան ներկայացուցիչների հանդիպումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն առավոտյան ժամանել է ադրբեջանական Եվլախ քաղաք:

Ադրբեջան մեկնած պատվիրակության կազմում ԼՂ հայերին ներկայացնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը:

Ադրբեջանական կողմից բանակցությունները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը, ով պատասխանատու է Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի հետ շփումների համար։

Հանդիպմանը մասնակցում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչը ևս:

Verified by MonsterInsights