December 3, 2023

Երևանի տարբեր փողոցներում իրավիճակը լարվել է. ոստիկանները բերման են ենթարկում երթի մասնակիցներին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքը շարունակվում է երթով:

Ակցիայի մասնակիցներն անցնում են տարբեր փողոցներով և ըստ հրահանգի, փակում դրանք:

Ներկա պահին տարբեր փողոցներում իրավիճակը լարված է: Բախում է տեղի ունենում ոստիկանների և քաղաքացիների միջև:

Իրավապահները բերման են ենթարկում օրինազանցներին:

Verified by MonsterInsights