December 3, 2023

Երևանում՝ քրեակատարողական հիմնարկում, 45-ամյա դատապարտյալ է մահացել

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։

Ժամը 14:15-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արդարադատության նախարարության պահպանության ապահովման բաժնի աշխատակցից, ով հայտնել է որ քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը քրեակատարողական հիմնարկում հաշվառված դատապարտյալ 45-ամյա Արմեն Ս.-ն է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Verified by MonsterInsights