«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարքագծի մասին։
«Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարքագիծն այսօր հիշեցնում է սերիական բնույթի սեռական հանցագործի վարքագիծ, որին իր զոհի անօգնականությունն է՛լ ավելի է մոտիվացրել։
Ի՞նչ անել։ Պետք է այս հավասարումը փոխել։
Հայաստանը պետք է դուրս գա զոհի՝ իր մասին սեփական պատկերացումից։
Պետք է տեր կանգնենք մեր երկրին, մեր սահմաններին, և մեր ազատությունը չփոխենք ոչ մի հովանավորության հետ։
Ռուսները, ՀԱՊԿ-ը Հայաստանի սահման չեն պահելու։ Այդ պատրանքին տրվելը Հայաստանից թանկարժեք ժամանակ խլեց։
Հիմա ոչ մի արժեք չունի այլևս Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում, թե չի մնա։
Եթե ժամանակ մնացել է, այն պետք է ուղղել կրիտիկական կարողությունների ձեռքբերմանը»:
Բաց մի թողեք
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Փաշինյանի մեղավորությունը այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է․ Բաբայան