December 3, 2023

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը սահմանային հատվածներում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:

«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Verified by MonsterInsights