Հայաստանում իրականացվել է կարևոր հետազոտություն անկախության սերնդի՝ երիտասարդների շրջանում։ «Ան»կախության սերունդ․ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2023թ.» ուսումնասիրությունը իրականացրել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։
Հետազոտությունն առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի սեպտեմբերի 28-ին, ժամը 13։30 «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տարսոն» սրահում (Ամիրյան 2) կայանալիք միջոցառման ընթացքում։
Հետազոտության արդյունքները կներկայացնեն և կքնարկեն ԵՊՀ Սոցիալոգիայի Ֆակուլտետի դասախոսներ Սոնա Բալասանյանը, Հարություն Վերմիշյանը և Տատյանա Դարբինյանը, ՀՀ-ում Ֆրդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային համակարգող Մարսել Ռյոթիգը։
«Տվյալ հետազոտությունը բացահայտում է Հայաստանի երիտասարդների մտահոգությունները, ձգտումները, արժեքները և կենսակերպը։ Այսօրվա 14-29 տարեկան երիտասարդները մեծացել են Խորհդրային միության փլուզումից հետո՝ անկախ Հայաստանում, նրանք «անկախության սերունդն են»։
Այս իմաստով, այս սերունդը ներկայացնողն է մի կողմից՝ խորհրդային ժառանգության, մյուս կողմից՝ հայաստանյան հասարակության հետագա զարգացման»,-նշում են հետազոտության հեղինակները։
«Ան»կախության սերունդ․ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2023թ.» նախագիծը մի հսկայածավալ հետազոտություն է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով, որի արդյունքների վերլուծությունը արտացոլում է երիտասարդ սերնդի ընկալումները, իրազեկվածությունը, սպասելիքներն ու մոտեցումները փոփոխվող իրողությունների վերաբերյալ:
Հետազոտությունը մատնանշում է երիտասարդներին առնչվողմարտահրավերները և վեր հանում հասարակության ներսում առկա հրատապ խնդիրները: Որպես հետազոտության նախատիպ և կողմնորոշիչ ծառայել է Երիտասարդների ուսումնասիրության գերմանական հայտնի «Շելլ» մոդելը, որը Գերմանիայում իրականացվումէ 1953թ. ի վեր:
Նմանատիպ հետազոտություն ՖԷՀ նախաձեռնությամբ իրականացվում է նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում:
Բաց մի թողեք
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ զեկուցող
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխ. Լուսանկար