December 3, 2023

Հիմա ի՜մ խոսելու հերթն է, դավաճաններ․ Կոռնիձորի Արո Խուդավերդյան

Հիմա ի՜մ խոսելու հերթն է, դավաճաններ։

Կյանքս նվիրեցի Արցախին և Հայաստանի անկախ պետականության ստեղծմանը։

Իմ առաջին ջոկատի ստեղծմամբ դրեցի հայոց բանակի ստեղծման հիմքը։

Ահա՜ պատասխանը։ Ուրացաք ու դավաճանեցիք Արցախը։
30 տարի առաջ Հորադիսում տվեցինք վերջին հաղթական կռիվը և վերադարձանք։ Այդ օրվանից Հայաստանի և Արցախի վարած պետական քաղաքականության քայլերից հետո ես սպասում էի այս կապիտուլյացիային։

30 տարի ընդդիմադիր դաշտում պայքարում էի այս աղետին չհասնելու համար։ Ձեր յուրաքանչյուր քայլը տանում էր դավաճանաբար Արցախը հանձնելուն, ասում էի, ստանում էի հարված հարվածի ետևից։ Ինձ լռեցնելու համար Արցախյան արմատներով դավաճանական հանցախումբը ինձ ոչնչացնելու համար ոչնչի առաջ չկանգնեց։ Խոսում էի, փորձում կանխել այս աղետը` քարոզչությունը ինձ դավաճան էր համարում, պաշտպանում էի պետականությունս` համարում էիք դավաճան։

Եկեք տղերք, հիմա պատասխան տվեք ինձ, մեղադրեք։ Դուք ովքե՞ր էիք, երբ մենք Արցախ էին ազատագրում, դուք թալանով էիք զբաղվում, պատվերով իմ անունը եթերներով հնչեցնող Գառնիկներ, անժելաներ, ուր եք, երբ ես Արցախ էի փրկում` դուք ուր էիք։ Երբ ձեր կլանի ենթակա ծսռաներին կոչումներ էիք տալիս, չէի՞ք հիշում ով է Արցախում կռվել առաջին օրից մինչև հաղթանակ։

Այսօր հիշում եմ Շահումյանը, որ իմ շնորհիվ կանգնեց մինչև 91_ը , երբ ոտքս քաշեցի Շահումյանից` հանձնեցին նույն այսօրվա դավաճանությամբ։

Այն ցավը , որ ապրում էի Շահումյանի հանձման ժամանակ, այսօր վերապրում եմ։ Դառն է առավել քան որևէ մեկի համար։ 1989_ից մինչև 1994թ. ապրել եմ ջոկատիս ու իմ հրամանատարության ներքո հարյուրավոր կամավորականների հետ Արցախի համար և չենք խնայել ոչինչ։

Ես սպասում էի այս դավաճանությանը արցախցուց, այն արցախցուց, որ բռնազավթեց Հայաստանի իշխանությունը, այն զինվորականներից, ովքեր իրենց հերոս ու կոչումավոր գեներալներ հռչակեցին։

Հիմա լա՞վ եք տղերք։ Ձեր սուտ հերոսությունը ու՞ր մնաց։ Կռվի դաշտում չեղած կամ փախած հերոսներ լա՞վ եք։ Դատարկամիտ գեներալներ, ինձ մեկուսացնելով 30 տարի սրա՞ ն էիք ուզում հասնել։ Հիշու՞մ եք իմ ստեղծած ԵԿՄ ֊ի առաջին համագումարը ` որդուս ծնվելու օրը, Սպայի տանը։ Հիշու՞մ եք ոնց միավորվեցիք իմ դեմ և աթոռներ զավթելու համար արդեն հաղթանակից հետո գործեցիք իմ դեմ։ Դուք պատասխան չունեք և չեք տա երբեք, ինչպես միշտ լեզուներդ կուլ եք տվել։

Գիտեք ինչու՞, որովհետև ես միշտ խոսել եմ, դուք լռել եք, պատասխան չեք կարողացել տալ, որովհետև Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքին ես քաջատեղյակ եմ, գիտեմ ձեր արածն ու չարածը, իմ պատասխանատվության տակ եք եղել շատերդ։ Բոլորիդ արածն ու չարածը դրել եմ ձեր դիմաց ու դուք լռել եք։

2020 թ_ ին ես Մադաղիսն էի պահում, դուք նահանջում էիք , Ավետարանոցում, Կարաբուլախում միայնակ էինք մնացել մի քանի փոքրաթիվ ուժերով, դուք նեզ սպառնում էիք` կամ նահանջեք կամ թիկունքից խփում ենք։

Խփեցիք։ Բայց չկարողացաք սպանել։

Ասում էիք խոսիր։ Խոսեցի դավաճաններ։

Հիմա չգիտեմ ինչ ասեմ, ոչ պատերազմի վիրավորումներս, ոչ հալածանքները ինձ ցավ չեն պատճառել, որքան հիմա. իմ կյանքի կռիվը զրոյացվեց դավաճանաբար։

Դուք դեռ իմ հետ գործ կունենաք։

Արա Խուդավերդյան; Ֆեյսբուք

Verified by MonsterInsights