December 3, 2023

Ղազարյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռուսական մեդիայի հայազգի ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը, որով վերջինս քաղաքացիներին կոչ է անում Երևանում մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքին:

«Մարգարիտա Սիմոնյանը կոչ է անում բոլորին գալ այսօր մեր ընդդիմության հանրահավաքին։

Իհարկե պատահականությունա։ Իհարկե իրենք կապ չունեն։

Երևի էնքան չի տեսել իր երկրում ընդդիմության միտինգ, որ կոչա անում Երևանում գալ»,- գրել է Ղազարյանը։

Գրառմանը կից Պետրոս Ղազարյանը վերահրապարակել է Մարգարիտա Սիմոնյանի գրառումը:

Verified by MonsterInsights