Հյուսիսային նավատորմի սուզանավերի հրամանատարի ռազմաքաղաքական աշխատանքների գծով տեղակալ Իվան Կովգանը Լեռնային Ղարաբաղում գնդակոծության ժամանակ զոհվել է:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծվել է ռուս զինվորականներով «ՈՒԱԶ» ավտոմեքենան։
Առաջին ալիքի տվյալներով՝ գնդակոծության հետևանքով չորս ռուս խաղաղապահ է զոհվել:
Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ գյուղի մոտակայքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պատկանող «ՈւԱԶ Patriot» մակնիշի ավտոմեքենայի գնդակոծության հետևանքով 4 խաղաղապահ է զոհվել:
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ միջադեպի բոլոր պատճառները հետաքննելու համար տեղում աշխատում են Ադրբեջանի և Ռուսաստանի քննչական մարմինները, այնուհետև կառույցը ցինիկաբար ցավակցել է սեփական մեղքով ստեղծված պատահարի կապակցությամբ:
«Մենք ափսոսանք ենք հայտնում տեղի ունեցածի համար, մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ՌԴ ՊՆ ղեկավարությանը, ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը, զոհված զինծառայողների ընտանիքներին և մերձավորներին»,- ասված է ուղերձում։
Բաց մի թողեք
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ զեկուցող
Երկրաշարժի սգո օրը հայ երգչիստները տռճիկ կտան բեմում
Որքան հայ գերևարված կա Բաքվում