Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մանրամասներ է հայտնել Եվլախում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպման արդյունքներից՝ շեշտելով՝ դժվար է ակնկալել, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում:
«Կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից: Չի կարելի սպասել, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը»,- նշել է նա Ամիրբեկովը։
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունն այսօր մեկնել էր Եվլախ, որտեղ ընթացան բանակցություններ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև:
Սրան զուգահեռ, ադրբեջանական կողմը կրակում էր Ստեփանակերտի ուղղությամբ:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 3-ի աստղագուշակ․ Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա
Նոր պատմություն․ Կյանքի ընկեր փնտրողների համար` Կյանքի ընկեր ՀԿ-ի հետ
2024-ի կանխատեսումներ. ինչպե՞ս հաշվարկել ձեր հաջողակ թիվը և դրա նշանակությունը