February 24, 2024

Ոստիկաններն ու ԱԻՊԾ-ն ԼՂ-ում ուժեղացված ծառայություն են իրականացնում, փնտրում կորած մարդկանց

ԼՂ ՆԳՆ-ն հայտնում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն»,- հայտնում են ՆԳՆ-ից:

ԼՂ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կից բացազատվել է օպերատիվ շտաբ,  որտեղ հավաքագրվում են ռազմական գործողությունների մասնակից և քաղաքացիական այն անձանց տվյալները,  որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան։ 

Հասցե` Փետրվարի 20, կառավարության շենքի առաջին հարկ։

Տեղեկատու հեռախոսահամարներ` 047940300; 097215316:

Verified by MonsterInsights