Երկրապահ կամավորականների միությունը հայտարարություն է տարածել ՀՀ անկախության օրվա առթիվ։
«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Հայաստանի անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միությունն այն նույն համոզմունքին է, որ հոգնել, հուսահատվելու եւ մեր ապագան բախտի քմահաճույքին թողնելու փոխարեն պետք է համախմբվենք ազգովի եւ գործենք ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի: Մեր պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների եւ մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունություն ձեւավորելու միտումներն ու փորձերը:
Արցախում 24 ժամվա ընթացքում թշնամու կողմից զոհվեցին մանուկներ, կանայք. անտուն ու անօթեւան են մնացել արցախցիները:
Խոնարհում նահատակներին:
Բոլորիս համար ծանր, օրհասական պահ է:
Երկրապահը սահմաններում է:
Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին»:
Բաց մի թողեք
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Փաշինյանի մեղավորությունը այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է․ Բաբայան