December 3, 2023

Բնաջնջման փորձին զուգահեռ Ադրբեջանը սննդամթերքի բեռներ է ուղարկել Ղարաբաղի բնակչությանը

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է աշխարհին կեղծ հումանիզմ ցուցադրելու հերթական ներկայացումը բեմադրել՝ «մարդասիրական նպատակներով» սննդամթերքի բեռներ ուղարկելով Ղարաբաղում հայ բնակիչների կարիքները հոգալու համար։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Ստեփանակերտ է ուղարկվել 20 տոննա բեռով 2 բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով և ևս 2 ավտոմեքենա՝ հացով։

Աղդամի շրջանով մեքենաները շարժվել են դեպի Ասկերան։

Նշվում է, թե ապրանքը կհասցվի և կբաշխվի բնակչությանը՝ արդեն գործող «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհով։

Ըստ երկրի ԱԻՆ-ի՝ նման հումանիտար սննդամթերքի մատակարարումը կշարունակվի նաև ապագայում։

Verified by MonsterInsights