February 25, 2024

Ժողովրդավարությունը հակադրվեց բռնապետությանը, ԱՄՆ ու ԵՄ երկրները անվերապահորեն աջակցեցին Հայաստանին․ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ կայացած ՄԱԿ ԱԽ նիստի քննարկումներին։

«ՄԱԿ-ի ԱԽ նիստի ակնհայտ իրողությունն է՝ Ադրբեջանը ամբողջությամբ հայտնվեց Ռուսաստանի, Թուրքիայի ու Չինաստանի շրջապատում, ԱՄՆ ու ԵՄ երկրները անվերապահորեն աջակցեցին Հայաստանին։ Ժողովրդավարությունը հակադրվեց բռնապետությանը, վստահ եմ, որ ժողովրդավարությունը հաղթելու է, որովհետև գիտելիքը, բարեկեցությունը, սոցիալական ապահովությունը, մարդու իրավունքները ու իրական գործընկերությունը ժողովրդավարների մուտ են։ Ուրեմն՝ Հայաստանը ապագա ունի և լավ ապագա։

Կեցցե՛ Հայաստանը»:

Verified by MonsterInsights