December 3, 2023

Ինչպես է ազդել ԼՂ-ում իրավիճակը Ադրբեջանի և Վրաստանի հետ ՌԴ սահմանային անցակետերի գործունեության վրա

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում էական ազդեցություն չի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին անցակետերի գործունեության վրա։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։

«Բեռնաշրջանառության առումով մենք տեսնում ենք հոսքերի որոշակի տատանումներ ռուս-վրացական սահմանի (Վերին Լարս) և ռուս-ադրբեջանական սահմանի միջև, մենք այնտեղ երեք անցակետ ունենք, բայց, այնուամենայնիվ, մեր կարծիքով, այդ տատանումները կապված են առևտրաշրջանառության նյութատեխնիկական ապահովմամբ, թուրքական տարանցմամբ, քանի որ թուրքական տարանցման մեծ մասը այս սահմանով գնում է Կենտրոնական Ասիայի երկրներ:

Ընդհանուր առմամբ անցակետում հակամարտության սրման հետ կապված իրավիճակը չի փոխվել:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վերին Լարսով անցել է 1200 բեռնատար, ուստի մենք կայուն աշխատում ենք»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Դավիդովը։

Նա նաև հավելել է, որ ընդհանուր առմամբ երկու սահմաններով օրական միջինում անցնում է մոտ 2 հազար բեռնատար։

Verified by MonsterInsights