«Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում։ Սա պետք է գիտակցենք բոլորս ցանկացած ոչ պաշտոնական տեղեկատվության հանդիպելիս»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայաստանյան և օտարերկրյա մի շարք լրատվական էջեր, անհայտ ծագման աղբյուրներ պարբերաբար տեղեկատվական դաշտ են նետում տարատեսակ կեղծ տեղեկություններ ԼՂ-ում տիրող իրավիճակի, Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին։
«Այս ամենը հավաքների գործակալ-կազմակերպիչները սահուն կերպով փորձում են տեղափոխել փողոց՝ բորբոքելու համար մարդկանց հույզերը։ Նրանք պատրաստ են հնարել ամենաանբարոյական ստերը, ընդհուպ՝ իրենց հայրենակիցների սպանությունների մասին կեղծ լուրեր տարածել։
Զուգահեռաբար տեղական մի քանի լրատվամիջոցներ, հազար հոգու չհասնող հավաքները մի քանի կողմից նկարելով, փորձում են մարդաշատության ու քաոսի տպավորություն ստեղծել, ինչը վաղուց արդեն բացահայտված և պրիմիտիվ գործելաոճ է։ Իրականությունը տեսնելու համար պարզապես կարելի է էկրանի փոխարեն պատուհանից դուրս նայել։
Սիրելի՛ հայրենակիցներ, հատկապես այս օրերին չափազանց կարևոր է չտրվել մանիպուլյատիվ ու կեղծ լուրերին, որոնք հիմնականում կառավարվում են դրսից և նպատակ ունեն օգտագործելով մեր հույզերը՝ երկրում անկայունություն հրահրել»,- գրել է նա։
Բաց մի թողեք
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Փաշինյանի մեղավորությունը այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է․ Բաբայան