Թափանցիկ աշխատելու մասին բարձրաձայնող և այն կարևոր համարող ՀՀ իշխանությունները շարունակում են հակառակ գործելաոճը որդեգրել։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրինակ՝ կառավարության այսօրվա նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 32 հարց, սակայն այդ հարցերից միակն մեկն է զեկուցվող, մյուս բոլոր հարցերը չզեկուցվող են և պարզապես տեղադրված են հարթակում, սակայն քննարկման այդպես է չեն ենթարկվի։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, Արցախում ստեղծված իրադարձությունների ֆոնին, ՀՀ իշխանությունները ստանդարտ նախագծեր են քննարկելու։
Այսինքն՝ չկա որևէ նախագիծ, որը հրատապ է, իրավիճակին լուծում տալուն միտված կամ կարող է վերաբերել, օրինակ, արցախցիներին ինտեգրելուն, փախստականներին օգնելուն։ Եվ դա՝ այն դեպքում, երբ Արցախի բազմաթիվ վայրերից քաղաքացիներ են տեղահանվել և սպասում են Հայաստան տեղափոխվելուն:
Բաց մի թողեք
Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն
Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է. Լուսանկար
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել