December 3, 2023

Հավաքի մասնակիցը շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ ու փախել. վարդենիսցին ձերբակալվել է

Հավաքի մասնակիցը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի մոտ, հավաքված քաղաքացիներից մեկը ձեռքին եղած շիշը նետել է ծառայություն իրականացնnղ ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նշված անձը, ով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ է, գտնվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը):

Հիշյալ անձը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Որոշում է կայացվել՝ վերջինիս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալելու մասին:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Verified by MonsterInsights