«Սա արդեն հումորի վերջնակետն է»։ Անդրադառնալով դասադուլի վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը՝ նշելով, որ դպրոցն աշխատում է բնականոն։
«Պարզապես այս կայքը չգիտի, որ թիվ 5֊րդ դպրոցում իրականացվող՝ առաստաղի վերանորգմամբ պայմանավորված՝ կրթահամալիրի որոշ դասարանների դասերն իրականացվում են հեռավար։
Կից կցում եմ փաստաթղթային հիմքերը։ Հարցրեք, կասենք։ Ձեր ստերով բան չեք փոխի»,- գրել է տնօրենը։
Չնայած նրան, որ ընդդիմությունը երեկ հայտարարել էր, թե այսօր առավոտյան՝ 7 անց 30-ից, սկսվելու են զանգվածային դասադուլները և գործադուլները, այնուամենայնիվ, ՀՀ բուհերում այս պահին դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։
Երևանի պետական համալսարանից էլ ընդգծեցին՝ մեծ թվով բացականեր ունեն, բայց պաշտոնապես դասադուլ չկա, դասերը շարունակվում են:
Ինչ վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, այստեղ դասերը նույնպես բնականոն կերպով ընթանում են, սակայն բացակա ուսանողներ էլ կան։
Հայկական պետական մանկավարժական համալսարանից էլ մեզ փոխանցեցին, որ բուհում ևս կան բացակա ուսանողներ, բայց նրանց բացակայությունը չի կարելի կապել դասադուլով և հայտարարված ակցիաներով, քանի որ համալսարանի մեծ թվով ուսանողները մարզից են և երեկ տեղեկանալով, որ այսօր որոշ փողոցներ գուցե փակ լինեն, այդ պատճառով որոշել են չհաճախել բուհ, մի մասը ճանապարհի կեսից հետ է վերադարձել տուն։ Որևէ պլանավորած դասադուլի մասին ուսանողները չեն զգուշացրել բուհին։
Հաստատությունից ընդգծեցին՝ ուսանողների սահմանադրական իրավունքն է բուհ հաճախել կամ չհաճախելը, բայց համալսարանը ապաքաղաքականցված կառույց է։
Բաց մի թողեք
Գավառը՝ «Տարվա երիտասարդական մայրաքաղաք»
Ինչ է փոխանցել Երևանի քաղաքապետարանը ԱԱԾ-ին. ինչպես են բացահայտվել ուսհաստատություններում խոշոր յուրացումները
Հայաստանի Սպորտային պարերի ֆեդերացիայի ձեռքբերումները․ Լուսանկարներ