February 25, 2024

Ներքին խմբավորումներին որևէ գրամ չեն հուզում ո’չ ԼՂ հայերի անվտանգային հարցերը, ո’չ ՀՀ հետագա ճակատագիրը. Վարդանյան

«Մեկ ամիս էլ չի անցել այն բանից, երբ որոշ քաղաքական շրջանակներ հրճվանքով հայտարարում էին, որ արեցին հեղափոխություն Ղարաբաղում ու հիմա հերթը Հայաստանինն է, որ սպասում են կանչը հնչի և այլն: Տեսանք»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ շարունակելով.

«Ներքին խառնակչությունը, որը հերթական անգամ լուծումների մասին չէ, այլ միայն իշխանության զավթման, գալիս է ապացուցելու, որ արտաքին վտանգները սպասարկող ներքին խմբավորումներին որևէ գրամ չեն հուզում ո’չ ԼՂ հայերի անվտանգային հարցերը, ո’չ ՀՀ հետագա ճակատագիրը:

Նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստում այլ երկրներ հստակ շեշտադրումներ արեցին Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման մասին՝ քաջ գիտակցելով, թե ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնած այսօր մեր պետությունը:

Շատ կարևոր է, որ այս պահին կառավարենք մեր հույզերն ու որևէ պարագայում չնպաստենք ներքին անկայունությանը: Ի տարբերություն մեզ, կեղտոտ ջրում ձուկ որսացողները չունեն հուզականության խնդիր, նրանք սպասում են հարմար պահի՝ Հայաստանը սկուտեղի վրա իրենց տերերին մատուցելու»:

Verified by MonsterInsights