ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այս օրերին տարածվող ապատեղեկատվություններին, որոնք, ըստ նրա, արվում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի տեղեկատվական շրջանակում:
Վերջինիս նկատառմամբ՝ ապատեղեկատվություն է նաև այն, որ մի շարք ուսումնական հաստատություններում դասադուլ է։ Նա հավաստիացրել է, որ հանրապետության ուսումնական հաստատություններում դասապրոցեսը բնականոն հունով շարունակվում է։
Չախոյանը անդրադարձել է նաև մամուլի այն հրապարակումներին, թե քննարկվում է պարետային ժամ մտցնելու հարց։ Կառավարության անդամը ընդգծել է, որ պարետային ժամ մտցնելու մասին անգամ քննարկումներ չկան։
Տարոն Չախոյանը կատարյալ սուտ է համարել այն, թե հայկական անձնագրերով թուրքերը մուտք են գործել Հայաստան ու առևանգում են երեխաների։ Նա շեշտել է, որ Հայաստանի իրավապահ համակարգը աչալուրջ իրականացնում է իր գործառույթները։
Վերջին ապատեղեկատվությունը, որին անդրադարձել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Հայաստանի սահմանամերձ համայնքի բնակիչներին ռուսական հեռախոսահամարներից SMS հաղորդագրություններ ստանալու մասին շրջանառվող լուրն է, որում ասվում է, թե բնակիչները պետք է տարհանվեն, քանի որ շուտով պատերազմ է սկսվելու։
Չախոյանը նկատել է, որ սա ընդամենը երկրում խուճապ ստեղծելու նպատակ է հետապնդում, հոգեբանական գրոհ է։ Նա տեղեկացրել է, որ նոր պատերազմի վտանգ ու տարհանման անհրաժեշտության բացարձակապես չկա։
Բաց մի թողեք
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տեղակալներին այսուհետև կնշանակի և կազատի վարչապետը
Միրզոյանը Բլինքենի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր