December 3, 2023

Ջեյհուն Բայրամովը կասկածի տակ է առել ՄԱԿ խորհրդի հեղինակությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա նիստում մի շարք պատգամավորների հայտարարություններին, թե սանկցիաներ պետք է կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Բայրամովը մեղադրել է ՄԱԿ-ին կողմնապահության համար և կասկածի տակ դրել կառույցի հեղինակությունը:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միջազգային հանրությանը մոլորեցնելու իր արշավում օգտագործում է Հայաստանի փորձը, որը ողբալի է։ Մենք, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք Խորհրդին և միջազգային հանրությանը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար Հայաստանի կողմից առաջադրվող մարտահրավերների մասին: Խորհրդի նման անխոհեմ չարաշահումը ևս մեկ անգամ բացարձակապես անթույլատրելի է, լուրջ հարված՝ այս մարմնի հեղինակությանը»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի իրենց ելույթներում գրեթե բոլոր երկրների պատվիրակները ուղիղ և հասցեական կերպով մեղադրեցին Ադրբեջանին ուժի կիրառման համար՝ հորդորելով վերջ տալ ռազմատենչ գործողություններին:

Verified by MonsterInsights