Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Այդ օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի տուն, որտեղից բժշկական կենտրոն են տեղափոխել էլեկտրահարված տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 20-ամյա Պ. Ս.-ն է։
Պարզվել է, որ նա այգում բարձրացել է երկաթե սանդուղքի վրա ծիրան հավաքելու, սակայն անզգուշաբար դիպել է ծառերի ճյուղերի միջով անցնող էլեկտրական մալուխներին, հոսանքահարվել և մահացել է։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Բաց մի թողեք
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Երևանում 9 բալանոց խցանում է․ Լուսանկար