ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորությամբ, ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։
«Այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը»։
Ըստ հաղորդագրության` պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ։ Այցը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը։
Բաց մի թողեք
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ մանրամասներ
Գագիկ Խաչատրյանը դատվում է, բայց հարմարեցված պետքարաններից օգտվելու կարիք ունի
ԵՄ փաստահավաք առաքելությունը ՀՀ-ում ուսումնասիրել է հարաբերությունները խորացնելու հնարավորությունը