Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսի պատվիրակույթունը սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ այցելել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս:
Տեղում, լրագրողներ հետ զրույցում սենատորը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը գնահատել է ծայրահեղ ծանր, և աշխարհն այդ մասին պետք է իմանա:
«Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ այնտեղ տեսնելու բան չկա: Եթե դա այդպես է, ապա նրանք կարող են թույլ տան, որ միջազգային դիտորդները տեղում ծանոթանան իրավիճակին: Ես զրուցել եմ մարդկանց հետ, որոնց հարազատները ԼՂ-ում են: Մտադիր եմ ԱՄՆ-ում իմ գործընկերներին ասել ամեն ինչի մասին, որպեսզի մենք կարողանանք ապահովել միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ տեսնելու, թե իրականում ինչ է կատարվում»,- ասել է Գերի Փիթերսը։
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։
Բաց մի թողեք
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ զեկուցող
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխ. Լուսանկար