Շուշի քաղաքի մուտքի մոտ տեղադրված հաղթանակի խորհրդանիշ տանկ-հուշարձանն ապամոնտաժվել է։
Այս մասին հայտնել են ադրբեջանական աղբյուրները:
Նույն աղբյուրների տեղեկատվության համաձայն, հավանաբար այն տեղակայվել է Բաքվի Ռազմավարների պուրակում, որտեղ ցուցադրվում է 2020 թ․ պատերազմում հայերից խլված ռազմական տեխնիկան։
1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի խորհրդանիշ տանկ-հուշարձանը գտնվում էր Ասկերան քաղաքից դեպի Տիգրանակերտ և Ակնա բնակավայր տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող փոքր բլրի վրա։ Հուշարձանը կազմված էր քարե պատվանդանից, վերջինի վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից։
Տ-72 տանկը մասնակցել է Աղդամի ազատագրման ռազմական գործողությանը։
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 3-ի աստղագուշակ․ Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա
Նոր պատմություն․ Կյանքի ընկեր փնտրողների համար` Կյանքի ընկեր ՀԿ-ի հետ
2024-ի կանխատեսումներ. ինչպե՞ս հաշվարկել ձեր հաջողակ թիվը և դրա նշանակությունը