December 3, 2023

Ուղևորներն անվտանգ տարհանվել են. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնել մետրոպոլիտենում այսօր տեղի ունեցած դեպքից

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։

Դեպքի մասին ՆԳՆ ՓԾ-ն մանրամանսեր է ներկայացրել, որում ասված է.

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Նախնական տվյալներով վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից։ Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու ուղղությամբ։

Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Տուժածներ չկան»:

Verified by MonsterInsights