Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «բազմաբեկոր վնասվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ 46 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ապա նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Միքայել Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել Դավիթ Բեկի 114/220 հասցեից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելուց հետո շինհրապարակում շրջելու ընթացքում պայթյունի ձայն է լսել, ինչից հետո ոտքի և գոտկատեղի շրջանում նկատել է, որ վնասվածքներ է ստացել:
Բաց մի թողեք
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ
Առողջապահական առաջնային օղակը քաղաքացիների համար պետք է լինի առավել հասանելի, վստահելի ու մրցունակ. Ավինյան
Պեկինը թաքցնում է մահաբեր նոր համաճարակը