Քիչ առաջ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը մտել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ալբերտ Բազեյանի մարտական ընկերը՝ Արմեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ավելի քան երեք ժամ ԱԱԾ-ականները Բազեյանի տանն են եղել, փաստաբանին ներս չեն թողել մտնի և ընդամենը մի քանի րոպե առաջ է հաջողվել փաստաբանին մտնել ներս.
«Փաստաբանին թողեցին միայն հանցագործության մասին հաղորդում տալուց հետո, նաև ՄԻՊ գրասենյակ ահազանգելուց հետո: Բայց ընդամենը երկու րոպե կարողացան գտնվել այդտեղ, հիմա տանում են ձերբակալության»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ Բազեյանի բոլոր իրավունքները խախտվել են, ամբողջ գործընթացն ուղղորդվում է ապօրինություններով:
Մեր զրուցելու պահին Ալբերտ Բազեյանը դեռ տանն էր, բայց այս պահին, ասաց Մկրտչյանը, նրան տանում են:
Մեր հարցին՝ Ալբերտ Բազեյանի նկատմամբ բռնություն կիրառել են, ասաց՝ ոչ:
Բաց մի թողեք
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները