Սեպտեմբերի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Բացատ» սրճարանին հարակից քաղաքային զբոսայգում մի տղամարդ իջեցրել է տաբատի շղթան և զբաղվել է անառակաբարո գործողություններով (ձեռնաշարժությամբ), ապա այդ վիճակով շարժվել է այդ պահին այնտեղով անցնող 14-ամյա աղջկա հետևից և իր լկտի արարքը կատարել երեխային հետապնդելու ընթացքում։
Համապատասխան մարմինները ժամանում են զբոսայգի ու քանի որ այն մի քանի մուտքեր է ունենում, բոլոր մուտքերը վերցնում են հսկողության տակ ու հենց այնտեղ էլ հայտնաբերում են տղամարդուն, ապա տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին։
Բաց մի թողեք
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները