Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները սպառվել են։ Մենք չունենք համակեցության հնարավորություն։
Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքաին նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին կարևորում են ավելի շատ, քան սեփական երեխայի օրորոցը՝ պետք է սա հասկանան ու կայացնեն որոշումներ՝ պետական համակարգ, խմբակցություն, իրավապահներ։
Ուղղակի տվեք ձեզ մի հարց. Ինչո՞ւ է Նիկոլի պատկերացրած անկախությունը և ինքնիշխանությունը միշտ լինում պատերազմով, հայրենազրկմամբ, գաղթով, սգով։ Ինչու է նրա պատկերացրած ինքնիշխանությունը միշտ վերջանում կապիտուլյացիայով։
Ես չգիտեմ, թե հարթակից ինչ կոչեր կհնչեն այսօր, բայց շատ կարևոր ուղերձ պետք է լինի պետական համակարգին՝ Ձեր հրաժարականներով կանխեք նոր պատերազմը, մի դարձեք նոր աղետի համահեղինակներ։
Իշխանափոխությունը պետք է լինի սահուն, խաղաղ, անարյուն։ Նա փորձելու է սադրել ու կառչել աթոռից։ Օգնենք իրանք, որ ամեն ինչ լինի խաղաղ։
Ինչո՞ւ է պետք նոր իշխանություն. նոր պատերազմ ու նոր հայրենազրկում թույլ չտալու համար»։
Բաց մի թողեք
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Փաշինյանի մեղավորությունը այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է․ Բաբայան