Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։
ժամանել են հոգեբանների խումբը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, պարեկներ, ոստիկաններ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ երեխային գրկած կինը նշել է, թե ինքը ԼՂ քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել և այլևս չի ուզում ապրել։
Ի վերջո, բժիշկներին, փրկարարներին ու ոստիկաններին հաջողվեց քաղաքացիների հետ համոզել այդ կնոջը և նրան տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, այնուհետ՝ հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է կնոջ ինքնությունը։
Բաց մի թողեք
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Երևանում 9 բալանոց խցանում է․ Լուսանկար