Արցախից Հայաստան տեղափոխված Աննա Հակոբյանին եւ նրա մորը Գորիսում Շտապ օգնության մեքենայով հյուրանոցից հյուրանոց են տեղափոխում։
Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` հրապարակելով նրանց լուսանկարը։
«Աննա Հակոբյանը եւ իր մայրը Արցախի Խանապատ գյուղից այսօր 17:00-ին հասել են Գորիս՝ ավտոբուսով, հոգնած, քաղցած, վախեցած, սպառված: Մինչև այս պահը նրանց շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հյուրանոցից հյուրանոց. բոլոր հյուրանոցներն իբր զբաղված են: Ես նրանց հանդիպել եմ Գորիս հյուրանոցի ընդունարանում թողնված: Ասում են հոգնած ենք, պառկել ենք ուզում, քնել: Որևէ մեկը նրանցով չի զբաղվել ավելի քան 5 ժամ է:
Միջազգային լրատվամիջոցների լրագրողներն են սենյակ փնտրում, որ տեղավորեն այս կանանց:
Նշենք, որ վերջին տվյալներով` Արցախից Հայաստան է տեղափոխվել 1050 քաղաքացի։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն հրապարակմանը, որով հայտնել էին, որ Արցախից Գորիս եկած մորն ու աղջկան հյուրանոցից հյուրանոց են տեղափոխում, մինչդեռ նրանք հանգստանալ են ուզում։
Նախարարությունից փոխանցում են. «Լուսանկարի ընտանիքը տեղավորվել է Գորիսում գտնվող հյուրատներից մեկում. վաղն առավոտյան կտեղափոխենք նախարարության ենթակայությամբ գործող՝ տարեց անձանց համար նախատեսված խնամքի հաստատություններից մեկը, որտեղ էլ կստանան անհրաժեշտ ծառայություններ։
Կրկին խնդրում եմ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական կարիքներին առնչվող ցանկացած հարցով անմիջապես տեղեկացնել 114 թեժ գծին»։
Բաց մի թողեք
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Երևանում 9 բալանոց խցանում է․ Լուսանկար