ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մի քանի հարց ունեմ մեր հայրենակիցներին.
1. Ինչպե՞ս է ստացվում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլացիոն փաստաթուղթ, իսկ Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ անվանողները (երբ նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղն ուներ նախագահ , կառավարություն , կառավարման համակարգեր, շենքերի վրա ծածանվող պետական դրոշ, պատշաճ զինված Պաշտպանության Բանակ) այսօր Լեռնային Ղարաբաղի` արդեն բառիս դասական իմաստով անվերապահ կապիտուլյացիա ստորագրած իշխանության հետ որևէ խնդիր չունեն , նրանց դավաճան կամ կապիտուլյանտ չեն անվանում, բայց շարունակում են տենչալ Նիկոլ Փաշինյանի վախճանը։
2. Դուք չգիտեի՞ք, որ նախագահի հրաժարականից հետո Լեռնային Ղարաբաղն այլևս նախագահ չի ունենալու։ Նախագահ ընտրելու ցանկացած փորձ ավարտվելու է պատերազմով և միանշանակ պարտությամբ։ Ո՞ւր էիք շտապում, ո՞ւմ հեքիաթներին էիք հավատացել ։
Բաց մի թողեք
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Փաշինյանի մեղավորությունը այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է․ Բաբայան