Ռուս ֆեմ-ակտիվիստ Ալեքսանդրա Յեմելյանովային մահացած են գտել Թուրքիայի Էրզրում քաղաքում։ Այս մասին հայտնում է Sota տելեգրամ ալիքը։
«Թուրքիայում սպանված են գտել ռուսաստանցի ակտիվիստ և ֆեմինիստուհի Անաստասիա Յեմելյանովային։
Ոստիկանությունը կնոջ սպանության մեջ կասկածում է նրա ամուսնուն՝ Նիզարին։ Վերջինիս բերման են ենթարկել»,- հայտնել է աղբյուրը։
Նշվում է, որ աղջիկն անհետացել է սեպտեմբերի 20-ին և այդ ժամանակից ի վեր կապի մեջ չի եղել։ Նրա ընկերները դիմել են թուրքական ոստիկանություն, սակայն նրանք չեն ընդունել անհետ կորածի մասին հաղորդումը։
Բաց մի թողեք
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը
Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա
Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ