Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին։
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդը։
«Էրդողանն այցելում է Նախիջևան՝ մղելու և պարտադրելու Հայաստանի ինքնիշխան տարածքով ցամաքային ճանապարհով բացել Թուրքիան Ադրբեջանին կապող Զանգեզուրի միջանցքը՝ առանց Հայաստանի կողմից որեւէ առարկության:
Սա լավ նորություն չէ նաև Հնդկաստանի համար, քանի որ այն նպատակ ունի ակտիվացնել պանթուրքիստանական ճանապարհը դեպի Քաշմիրի դարպասներ: Հնդկաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը ծրագրված է Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակի կողմից։ Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին»,-նշել է նա:
Բաց մի թողեք
Դոլարը փոքր-ինչ թանկացել է, փոխարժեքներն՝ այսօր
Նասիմ Թալեբը կանխատեսում է համաշխարհային երեք ռիսկեր
Տարադրամի փոխարժեքները՝ դրամի հետ, այսօր