ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին։
Վերջին 3 տարիներին մեր փողոցային ընդդիմությունը, դաշնակցության, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների առաջնորդությամբ, ամեն օր հայտարարում էր, որ Հայաստանի ներկա իշխանությունը հայրենադավ է և եթե իրենք գան իշխանության, ապա կօգտագործեն Ռուսաստանի հետ իրենց կապերը և ճիշտ քաղաքականության շնորհիվ Ղարաբաղի հարցում կհասնեն հայանպաստ լուծման։
Հայաստանում իրենց նպատակին հասնելու համար ինչ ասես չարեցին, մասնավորապես հարձակվեցին պետական շենքերի վրա, ահաբեկչություն արեցին ԱԺ նախագահի նկատմամբ, հարձակում Վարչապետի կեցավայրի վրա, հանրահավաքներ, փողոցներ փակեցին, ամեն օր իրենց տիրապետած ԶԼՄ-ներով ատելության խոսք տարածեցին, տարբեր մայրաքաղաքներ նամակներ գրեցին ու արտաքին աջակցություն ակնկալեցին, երկիրը ցնցումների տարան և այլն։ Բայց արդյունքում ՀՀ քաղաքացու պետականամետ դիրքորոշման շնորհիվ Հայաստանում ոչնչի չհասան, սակայն հասան արդյունքի Ղարաբաղում՝ փոխելով այնտեղ իշխանությունը՝ շատ լավ իմանալով, որ դա բերելու է պատերազմի։
Բա որտե՞ղ է ձեր ազգայինությունը, որտե՞ղ են այլ մայրաքաղաքներում ձեր կապերը։ Հիմա ո՞վ է հողատուն, կապիտուլյանտը, դավաճանն ու ազգադավը։
Այս նույն ճակատագիրը սպասում էր և սպասում է նաև Հայաստանին, եթե այս ուժերը գան իշխանության։ Բայց վստահաբար չի ստացվելու, քանի որ Հայաստանի Հանրապետության պետականության կողքին ամուր կանգնած է մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը և հենց այդ քաղաքացիներն են, որ առաջին հերթին պաշտպանում են մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»։
Բաց մի թողեք
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Փաշինյանի մեղավորությունը այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է․ Բաբայան