Երևանում էլ կան լավ, արժանավոր ոստիկաններ, և ես չեմ ուզի, որ մտածեք, որ Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում ոստիկանը լավն է, Երևանինը՝ վատը։ Նայեք այս ոստիկանին։
Կոռնիձորում ոստիկանը գրկած է տեղափոխում ու սայլակին մոտեցնում ծեր ու հիվանդ տատիկին, որը դժվարանում է քայլել։ Նայեք ոստիկանի հայացքին, անհանգստությանը։ Ախր, չասեք Գորիսը իմ ծննդավայրն է դրա համար եմ ասում, մեր ձորերում ու սարերում խիղճը, բարությունը մասուրի նման թափած է։
Երևանի վայրենացած ոստիկաններին խնդրում եմ ուշադիր նայել այս նկարին ու մտածել, որ իրենց համար մեր պարտականությունը ժողովրդին պաշտպանելն է։ Իրենք Նիկոլի ոստիկանը չեն, իրենք ՀՀ քաղաքացու ոստիկանն են։
Բաց մի թողեք
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Երևանում 9 բալանոց խցանում է․ Լուսանկար