December 3, 2023

ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն

Ֆրանսիան այսօր շատ ուշադիր հետևում է, որպեսզի Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

«Մենք մշտապես աջակցել ենք Հայաստանին, և նրանք դա գիտեն։ Վերջին օրերին մենք տեսանք ռազմական օպերացիա, անընդունելի հանցագործություններ ԼՂ-ում՝ Ադրբեջանի կողմից։

Մենք կշարունակենք տրամադրել հումանիտար և քաղաքական օգնություն՝ հանուն խաղաղության, որը հնարավոր կլինի միայն բանակցությունների միջոցով։ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին, Թուրքիան հովանավորում է նրան և սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ֆրանսիան Հայաստանի և միջազգային իրավունքի կողքին է»,- նշել է Մակրոնը։

Verified by MonsterInsights