Բաքվի նպատակն է ստիպել ռուս խաղաղապահներին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին։
Այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Այժմ պայքար է տարվում, որպեսզի մեր խաղաղապահները մնան այնտեղ։ Սա պատահականություն չէ՝ ոչ միայն խաղաղապահներ են զոհվել, այլ նաև հարձակումներ են իրականացվել տեղանքի վրա, պայթեցվել է պահեստ և այլն։ Այս ամենը ահաբեկման ռազմավարություն է, որպեսզի մեր խաղաղապահներն իրենց պահեն այնպես, ինչպես կցանկանար Ադրբեջանը՝ ավելի հանգիստ։ Մենք պետք է ընտրենք՝ կա՛մ կհանդուրժենք, կա՛մ չենք հանդուրժի։ Այսքանը: Կրակում են, օպերացիա են իրականացնում»,- ասել է նա։
Այսօր Նիկոլ Փաշինյանը երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարեց, որ Ադրբեջանը և ռուս խաղաղապահները չեն կարող պատշաճ կերպով ապահովել հայերի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։
Բաց մի թողեք
Բուլղարիան պահանջել է, որ Զախարովայի մարմինը չլինի
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան